19-ամյա վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Փետրվարի 18-ին, ժամը 19-ին, Երևան-Երասխ ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վարորդը՝ 19-ամյա Մովսես Հ․-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Կատարվում է նախաքննություն։