ՊԵԿ-ը հիշեցնում է անհրաժեշտ քայլերը հայտարարագիր ներկայացնելու համար

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ եկամուտների հայտարարագրման հարթակից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն:
Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող եք մուտք գործել, ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ՝ Self Portal բջջային հավելվածի միջոցով․
Apple App Store-ում՝ iOS-ի https://apps.apple.com/am/app/self-portal/id6484275884 համար
Google Play Store-ում՝ Android-ի https://play.google.com/store/apps/details… համար: