Երևանի քրեական դատարանի խցում կալանավորը փորձել է վերջ տալ կյանքին

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ փետրվարի 17-ին ժամը 21․00-ի սահմաններում Երեւանի քրեական դատարանում խառնաշփոթ վիճակ է եղել։
Նուբարաշեն քրեակատարողականի կալանավոր 1995 թվականին ծնված Ա. Կ․-ն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ժամանակավոր պահման խցում ինքնասպանության փորձ է կատարել։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանի ժամանակավոր պահման խցում, վնասելով ձախ ձեռքը և անհայտ առարկա կուլ տալով, ինքնասպանության փորձ է կատարել։