Անչելոտին արձագանքել է Գվարդիոլայի խոսքերին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «քաղաքաբնակների» հաղթանակի հավանականությունը կազմում է 1 տոկոս։
Հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին, Մադրիդում։
«Նա իրականում այդպես չի կարծում։ Այդ մասին նրան կհարցնեմ վաղը՝ հանդիպումից առաջ: Գվարդիոլան կարծում է, որ իր թիմն ավելի մեծ շանսեր ունի, ինչպես մենք չենք կարծում, որ հաղթելու 99% հնարավորություն ունենք: Մենք փոքր առավելություն ունենք, ուստի կփորձենք օգտվել դրանից»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Փլեյ-օֆֆի առաջին հանդիպմանը Մադրիդի «Ռեալը» 3-2 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: