Բուֆոնի որդին հրավիրվել է Չեխիայի Մ18 հավաքական

Ջանլուիջի Բուֆոնի որդին կարող է նեկայացնել Չեխիայի հավաքականը. 17-ամյա վինգեր Լուի Բուֆոնը, ով հանդես է գալիս «Պիզայում», հրավիրվել է Չեխիայի Մ18 հավաքական։
Ֆուտբոլիստի մայրը չեխ մոդել, Բուֆոնի նախկին կինը՝ Ալենա Սերեդովան է։ Նրանց որդին՝ Լուին, ունի Իտալիայի և Չեխիայի քաղաքացիություն։
Նշվում է, որ Լուիին Չեխիայի հավաքական հրավիրելու որոշումը կայացվել է Ալենայի հետ զրույցից հետո։
Բուֆոնի որդին հանդես է գալիս «Պիզայի» երիտասարդական թիմում։ Փետրվարի 16-ին նա առաջին անգամ ընդգրկվել է առաջին թիմի կազմում Բ Սերիայի «Չեզենայի» դեմ հանդիպմանը, փոխանցում է Armsport-ը։