Շենգավիթի ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբերել են ատրճանակներ ու թմրամիջոց

Փետրվարի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 20-ամյա Էդգար Ս.-ի մոտ հնարավոր է՝ ապօրինի զենք-զինամթերք լինի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում Շենգավիթի ոստիկանները պարզում են վերջինի գտնվելու վայրը և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին:
Արդեն տեղում փաստերի ճնշման տակ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 2 հատ ատրճանակ, որոնցից մեկը «PM-X» տեսակի պնևմատիկ ատրճանակ է, իսկ մյուսը՝ անհայտ տեսակի ատրճանակ, 12 հատ մետաղյա փամփուշտ հանդիսացող գնդակներ և 1 հատ գազաբալոն, 1 հատ պահեստատուփ, թվով 6 հատ թղթե գլանակ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Էդգար Ս.-ն ազատ է արձակվել, քննչական բաժին են ներկայացվել նաև նրա մոտ հայտնաբերված իրերը: