Պաղպաղակի նկատմամբ սերը կնոջը դարձրել է միլիոնատեր

ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհին պաղպաղակի հանդեպ իր սիրո շնորհիվ շահել է մեկ միլիոն դոլար: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Lenta.ru-ն:
Կինը պատմել է, որ շատ է ցանկացել Dairy Queen սրճարանում ուտել Blizzard պաղպաղակը: Սրճարան գնալու ճանապարհին՝ կինը կանգ է առել բենզալցակայանում և 20 դոլարով վիճակախաղի տոմս գնել:
Վերադառնալով մեքենա՝ ամերիկուհին ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը և հասկացել, որ իր սիրելի պաղպաղակի համար ճանապարհորդությունն իրեն միլիոնատեր է դարձրել։
«Ես սկսել եմ ջնջել ձախից աջ: Սկզբում ես մտածեցի. «Դե, ես հետ բերեցի իմ քսան դոլարը»: Կարծում էի, որ շահել եմ 100 դոլար, բայց հետո տեսա ստորակետը։ Իսկ հետո ես տեսա զրոները», – պատմել է նա:
Կինը պատմել է, որ այնքան է հուզվել, որ ի վերջո չի գնել պաղպաղակը։
Ամերիկուհին մտադիր է ծախսել շահած գումարը բժշկական վճարները և այլ պարտքերը մարելու համար: