Ռեալը նոր թեկնածու ունի՝ Անչելոտիին փոխարինելու համար

Մադրիդի «Ռեալը» ընդգրկել է իսպանացի մարզիչ Անդոնի Իրաոլային, ով ներկայումս գլխավորում է «Բորնմուտը», թիմի նոր մարզիչների կարճ ցուցակում, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կառլո Անչելոտին հեռանա ակումբից։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Իրաոլան գրավել է «Ռեալի» ուշադրությունը այն բանից հետո, երբ «Բայերի» գլխավոր տնօրեն Ֆերնանդո Կարրոն հույս է հայտնել, որ մարզիչ Խաբի Ալոնսոն ընթացիկ մրցաշրջանից հետո կշարունակի աշխատել ակումբում։
Հետաքրքիր է, որ Խաբի Ալոնսոյի ու Իրաոլայի ներկայացուցիչը նույն ընկերությունն է։
Մադրիդի «Ռեալը» բարձր է գնահատում 42-ամյա մասնագետի ցուցադրած հարձակվողական ֆուտբոլը, ինչպես նաև «Բորնմուտի» արդյունքները։ Անգլիայի առաջնության 25 տուրից հետո թիմն ունի 43 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը։