ԱՄՆ և ՌԴ միջև բանակցություններն Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ «մոնումենտալ» քայլ են․ Սպիտակ տուն

Էր Ռիադում ԱՄՆ և ՌԴ բանակցությունները դարձան առաջին, բայց «մոնումենտալ» քայլն էին Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ, Fox News-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
«Դա իսկապես մոնումենտալ քայլ է ՌԴ և Ուկրաինայի միջև հակամարտության լուծման, խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ամերիկյան վարչակազմն ուկրաինական ղեկավարության, ինչպես նաև եվրոպացի դաշնակիցների հետ շփումների մեջ է՝ ձգտելով «լսել բոլոր կողմերի կարծիքները»։
«Պայմանագրի համաձայնեցման և խնդրի լուծման համար հարկավոր է խոսել հակամարտության երկու կողի հետ։ Դա խաղաղության ուղղությամբ առաջին կարևոր քայլն է»,- ասել է նա։