ՀՀ-ի նախաձեռնությամբ կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը
![](/timthumb.php?src=disc/18-02-25/18a0e00116fafef2d67bcd770e6057a9.jpg&w=450)
Փետրվարի 18-ին Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Չինաստանի, Պերուի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։
Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել 2024թ․ դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքների, հանդիպման արդյունքներով ընդունված «Երևանյան հռչակագրի», ինչպես նաև՝ հետագա համագործակցության հարցերի շուրջ: