Գևորգ Պապոյանին գործուղում են Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2025 թվականի փետրվարի 19-21-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Ռաս ալ-Խայմա)` «Made by Armenians» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ: