Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Փետրվարի 18-ի օդի ջերմաստիճանի բարձրացմանը (Երևանում մինչև +12 աստիճան) չխաբվեք:
Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Փետրվարի 19-ի երեկոյան ժամերից և առաջիկա երեք օրերին կզգաք հյուսիս-արևմուտքից ներխուժող հզոր ցուրտ օդային հոսանքների և հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքների ճակատամարտը մեր հանրապետությունում»,- գրել է Ազիզյանը: