Երևան, 20.Փետրվար.2025, 00:00 |
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտո... Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. վարչ... Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ին... Փորձում են ստեղծել վախի մթնոլորտ. ՀՅԴ Գյումրո... Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հ... «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթև... Շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ ... Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամ... Հարավային Կովկասի ժողովուրդները և ապագա սերու... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճա... «GAZelle» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթև... Մերկասառույցի պատճառով «Nissan Pathfinder»-ով... Արայիկ Հարությունյանը կոչ է անում անտեսել մեգ... Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ GULFOOD-2025 սննդի ցուցահանդեսին Հայաստանը նե... ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գո... Գյումրիում վախ բռնելու մինի օպերացիաների մեկն... Ինչո՞ւ են քաղաքացիներն իջեցվում ավտոբուսներից... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... Տղամարդու մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ... Հասարակական տրանսպորտն այս պահին չի աշխատում Քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթան... Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի ... ՏԿԵ նախարարը էներգետիկ համակարգի պատասխանատու... Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ... Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հա... Գյումրիի նախկին քաղաքապետը ազատ է արձակվել Հողամասի նկատմամբ վերականգնվել է Նաիրի համայն... Փոփոխություններ` «Ակադեմիական քաղաք» ծրագրին ... Կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գոր... Դեսպան Հակոբյանը Վահիդ Ջալալզադեի հետ քննարկե... Հայտնի է` ինչու են ձերբակալվել Գյումրու նախկի... Լոգանքի ընթացքում տաք ջրից վատացել է․ մանրամա... Հայտնի է Գյումրու ավագանու ընտրությունների օր... Իջևանի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահա... Շրի Լանկայում վեց փիղ է անկել ուղևորատար գնաց... 1 զոհ, 2 վիրավոր․ Սյունիքում բեռնատարը բախվել... Բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թի... Սիմոնյանը մասնակցել է Միջերկրածովյան խորհրդար... Երևանում կատարված ավազակությունը բացահայտվել ... Այսօր Հայաստանում ԵՄ առաքելության նոր մանդատի... Ասել, որ նախագահ Զելենսկին չունի ժողովրդավարա... Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Iveco» բե... 650 չօգտագործված կամ նյարդայնացրած սարք և $25... Քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ոլորտա... Ուկրաինայում խաղաղության հարցում Ֆրանսիան և ն... Ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2024 ... Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց տ... Նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լին... Մեքենան վարելու ընթացքում խոսելուց բացի կարդո... ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ... Վթար՝ Գորիս-Կապան ճանապարհին. 35-ամյա վարորդը... Քննարկվել են կրթության ապակենտրոնացմանը և կառ... 37 տարի առաջ սկիզբ դրվեց հայոց նորագույն պատմ... Վերին Լարս տանող ճանապարհի մի մասում վերականգ... Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով Վարորդների համար 9 բալը կդառնա 13, խիստ կլինե... Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդր... «Խոսրովի անտառ»-ի տարածքում կրկին արձանագրվել... Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվել... Կարևորվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջ... ԱԽ քարտուղարը՝ Ազգային անվտանգության ռազմավար... «Տատիկս անգամ չգիտեր՝ Լիլիթ Կարապետյանը դերաս... Վարդգես Գասպարին ձյան տակ պառկած բողոքում է Ս... Մեքենան ընկել է Աղստև գետը Ամեն փոսի վրա ողջ կառավարությունով գնալու ենք... Օգտակար խորհուրդներ՝ վարորդներին. ՀՀ ՆԳՆ-ն հր... «Range rover» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բ... Ալեն Սիմոնյանն Իտալիայի Պատգամավորների պալատի... ԱՀԿ-ն հայտարարել է Գազայում պոլիոմիելիտի պատվ... Բդեշխը պտի որոշի՞, թե՝ ինչ անի, սրանք կտրում ... Ուշադրություն․ դպրոցում գործարկվելու է էլեկտր... 16 բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգվ... Ճանապարհներին իրականացվում են ուժեղացված ծառա... ԼՂ-ից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ... Բա ո՞րտեղից էս գումարները, եթե թալանածը չենք ... «ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչների ... Կիրառվել է 128 վարչական տույժ, պետությանը հաս... Ամեն օր Թուրքիայում և Ադրբեջանում մշակվում է ... Ֆրանսիայի վարչապետը վեցերորդ անգամ հաղթահարել... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նոր նշանակում՝ քննչական կոմիտեում Կառավարության նիստ․ Ուղիղ Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղ... Աշտարակի տարածաշրջանում ձյան տեղումներ են և մ... Ալավերդի-Վանաձոր ճանապարհին «KIA»-ն շրջվել է․... ՊԵԿ-ը 2025 թվականի հունվարին ապահովել է 232.8... Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը,... Ի՞նչ ունենք այսօր. պարտված ու պառակտված Հայաս... Աստղագուշակ՝ փետրվարի 20-ի համար Հրշեջ-փրկարարները մարել են հացատանը բռնկված հ... Հստակեցվում են ազգային կինոնախագծերի պետական ... Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Սրտիկներ, մոմեր, փուչիկներ. ՔՊ-ականի արկածներ... Հարցումների արդյունքներով Սարիկը չորրորդն է․ ... Առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կ... Ինչո՞ւ էր Ռուսաստանի դեսպանի մեքենան մոտ երկո... Փարաքարի ընտրություններին քրեական միջադեպերն ...

Տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողությունը. ՔԿ-ն ամփոփել է 2024-ի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2024 թվականի աշխատանքները:

Նիստում զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները, ինչպես նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը ներկայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը։

Возможно, это изображение 8 человек и текст

2024 թվականի ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների վերաբերյալ Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում ստացվել է 3814 հաղորդում (2023 թվականին՝ 3554), որոնցից 3591-ով նախաձեռնվել է քրեական վարույթ (2023 թվականին՝ 3215)։

Հաշվետու ժամանակահատվածում գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 19․971 քրեական վարույթ (2023 թվականին՝ 19․836), որոնցից 15․635-ը փոխանցվել է նախորդ տարվանից։

Քննված 19․971 քրեական վարույթներից ավարտվել է 3640-ի կամ 18,2%-ի նախաքննությունը (2023 թվականին՝ 3146 կամ 15,9%)։ 3640 քրեական վարույթից 904-ը՝ 1012 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2023 թվականին՝ 981 քրեական վարույթ՝ 1185 անձի վերաբերյալ)։

Возможно, это изображение 1 человек и текст

Արման Ասլանյանը նշել է, որ քննված քրեական վարույթների աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա համեմատ ավելի շատ ստացված հաղորդումներով և նախաձեռնված քրեական վարույթներով։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը ներկայացրել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կազմում գործող 6 վարչության կատարած աշխատանքը:

Վազգեն Ավետիսյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվել է 1923 ակտիվ քրեական վարույթ, որոնց թվում 18-ը՝ սպանության, 12-ը՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, 5-ը՝ զանգվածային անկարգությունների, 76-ը՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 113-ը՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, 760-ը՝ կիբեռհանցագործությունների վերաբերյալ։ Քննվող քրեական վարույթներից 123-ը՝ 301 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Возможно, это изображение текст

Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալված անձանց թիվը կազմել է 292, իսկ կալանավորված անձանց թիվը՝ 123։ Գլխավոր վարչության ընդհանուր արտադրողականությունը կազմել է 67,7%։

Վազգեն Ավետիսյանը զեկույցի ընթացքում անդրադարձ է կատարել նաև հասարակական հնչեղություն ստացած և իրենցից բարդություն ներկայացնող ավարտված քրեական վարույթներին։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրել է Իրավաբանական վարչության և Միջազգային հարցումների ապահովման բաժնի 2024 թվականի աշխատանքները։

Հաշվետու ժամանակահատվածում Իրավաբանական վարչության կողմից մշակվել են Քննչական կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի մի շարք նախագծեր և ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մշակվել և իրավասու պետական մարմին է ուղարկվել որոշման 9 նախագիծ։

Միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2024 թվականին քննարկվել է ընդհանուր 662 հարցում, որից 218-ը՝ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված, 444-ը՝ ուղարկված։

Возможно, это изображение текст

2024 թվականի ընթացքում կազմակերպվել է 28 հանդիպում օտարերկրյա մի շարք պետությունների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների և իրավապահ ոլորտի գործընկերների հետ։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն անդրադառնալով Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կատարած աշխատանքին՝ նշել է, որ 2024 թվականի ընթացքում քննվել է 2553 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3075), որից 73 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 75 քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 29 մլրդ 230 մլն 736 հզր 559 ՀՀ դրամ (2023 թվականին՝ 27 մլրդ 785 մլն 154 հզր 170 ՀՀ դրամ), դրական տարբերությունը կազմել է 1 մլրդ 445 մլն 582 հզր 389 ՀՀ դրամ կամ 5,2%:

Возможно, это изображение 9 человек, Овальный кабинет, помост и текст

Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը ներկայացրել է գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների կատարած աշխատանքները։

2024 թվականի ընթացքում ՀՀ դատախազությունից, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումներից ստացվել է 1․680 քրեական վարույթ, որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ տարածքային ենթակայության։

Գլխավոր վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի մասին 1.140 հաղորդում (2023 թվականին՝ 559), 2.565 դիմում (2023 թվականին՝ 1.643), քննարկվել և ընթացք է տրվել տարբեր գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ստացված 1.508 հարցման և գրության:

Տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 63.617 հաղորդում, որից 30.653-ը՝ Երևան քաղաքում, իսկ՝ 32.964-ը՝ մարզերում: Ստացված 63.617 հաղորդումներից 52.930-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որից 24.042-ը Երևան քաղաքում, 28.888-ը՝ մարզերում:

Возможно, это изображение 5 человек и текст

2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչություններում և ենթակա ստորաբաժանումներում ընդհանուր քննվել է 178.457 քրեական վարույթ (2023 թվականին՝ 156.830), որից 102.602-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում (2023 թվականին՝ 89.463), իսկ 75.855-ը` մարզային քննչական վարչություններում (2023 թվականին՝ 67.367):

Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը անդրադառնալով կատարված աշխատանքին՝ նշել է, որ գլխավոր վարչությունը ձևավորվել է 2024 թվականի հունվարի 5-ին:

Հաշվետու ժամանակահատվածում Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ստացվել է հանցագործության մասին 338 հաղորդում, որոնցից 303-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տարվա ընթացքում այլ մարմիններից գլխավոր վարչություն է փոխանցվել ևս 60 քրեական վարույթ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին գլխավոր վարչությունում նախաքննություն է իրականացվել 943 քրեական վարույթներով, որոնցից 565-ը ակտիվ վարույթներ են:

Возможно, это изображение 2 человека и текст

Նշված 565 քրեական վարույթից ավարտվել է 172-ը կամ 30.4%-ը, որից 219 անձի վերաբերյալ 137 քրեական վարույթ կամ ավարտված քրեական վարույթների 79,6%-ը մեղադրական եզրակացությամբ, իսկ մեկը եզրափակիչ ակտով ուղարկվել է հսկող դատախազին։

2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 5 մլրդ 794 մլն 322 հզր 708 ՀՀ դրամ: Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ ավարտված վարույթներից մեկով հափշտակված պետական գույքը՝ ավելի քան 1,6 մլրդ արժեքով երկու հողամասերը պետությանն են վերադարձվել վարույթով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ քաղաքացիական դատավարության կարգով: Բացի այդ, ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթներից միայն մեկով նախաքննության փուլում արդեն իսկ վերականգնվել է 1 մլրդ 480 մլն ՀՀ դրամ:

Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69․415 հաղորդում, որից 58․085-ով վարույթ է նախաձեռնվել։

2024թ. ընթացքում քննվել է 85.341 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 77.740-ի դիմաց, այսինքն՝ աճել է 7.601 վարույթով կամ 9.7%-ով: 85․341 քրեական վարույթից լուծվել է 63․211-ի ընթացքը (2023 թվականին՝ 63․257)։

Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը 85.341 քրեական վարույթի պայմաններում կազմել է 132 քրեական վարույթ (2023 թվականին՝ 128)։

Հաշվետու ժամանակահատվածում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 44 մլրդ 405 մլն 910 հզր ՀՀ դրամ (2023 թվականին՝ 34 մլրդ 706 մլն 796 հզր)։

Возможно, это изображение 7 человек и текст

2024 թվականի ընթացքում Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կողմից ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 3 մլրդ 399 մլն 909 հզր 110 ՀՀ դրամ գումար, իսկ չավարտված վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 112 հզր ՀՀ դրամ գումար: Ընդհանուր ավարտված և անավարտ վարույթներով վերականգնվել է 4 մլրդ 511 մլն 909 հզր 110 ՀՀ դրամ։

Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Հայկ Երեմյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կարգապահական խախտումներ կատարելու դեպքերը, ինչպես նաև վերջիններիս կարգապահության ամրապնդման, կարգապահական խախտումների կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքները:

2024 թվականի ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ինքնավար պաշտոն զբաղեցնող 144 անձ (2023 թվականին՝ 159), որոնցից՝

30-ի նկատմամբ նշանակվել է «զգուշացում»,
58-ի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»,
51-ի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն»,
1-ի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով»,
4-ի նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում»:

Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը նշել է, որ նախորդ տարի ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև անձնակազմի կառավարման ոլորտում:

Քննչական կոմիտեի ծառայողներին վերաբերող անհատական իրավական ակտերի, ինչպես նաև անձնակազմի կառավարման համակարգի տարբեր գործառույթներից բխող այլ իրավական ակտերի թիվը կազմել է 3109:

Возможно, это изображение 3 человека и текст

Կազմակերպվել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման համար թվով 3 քննություններ, որոնց շրջանակներում ուսումնասիրվել և ամփոփվել են 496 դիմումատուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

Կազմակերպվել են նաև Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող 592 և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող 24 անձանց վերապատրաստման, 257 անձանց ատեստավորման, 104 անձանց արտահերթ առաջխաղացման և 119 անձանց բարեվարքության ստուգման, 678 անձանց խրախուսման, 144 անձանց նկատմամբ կարգապահական տույժի կիրառման աշխատանքները:

Կոլեգիայի ընթացքում տեղի է ունեցել քննիչների պարգևատրման արարողությունը.

ՀՀ քննչական կոմիտեի «տարվա լավագույն ստորաբաժանում» է ճանաչվել Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունը։
Երևան քաղաքի քննչական վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը։
Զինվորական քննչական գլխավոր վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել 5-րդ կայազորային քննչական բաժինը։

Մարզային քննչական վարչությունների «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Արարատի մարզային քննչական վարչությունը։

«Տարվա քննիչ» է ճանաչվել Լոռու մարզային քննչական վարչություն հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Սուրեն Դանիելյանը։
«Տարվա լավագույն քննիչ» է ճանաչվել Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով նախկին ավագ քննիչ, 2025 թվականի փետրվարի 14-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Սարգսյանը։

Возможно, это изображение 2 человека и текст

ՀՀ քննչական կոմիտեի Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ 31 քննիչների երդման արարողությունը։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եզրափակելով 2024 թվականի աշխատանքների ամփոփումները՝ նշել է խնդիրների այն հիմնական ուղղությունները, որոնց անդրադառնալու է առաջիկայում թե մարզային, թե կայազորային քննչական բաժիններ կատարած այցերի ընթացքում:

Արթուր Պողոսյանը հույս է հայտնել, որ 2025 թվականին Քննչական կոմիտեն կարձանագրի դրական արդյունքներ և ընթացիկ տարվա արդյունքներով «լավագույն քննիչ», «լավագույն ստորաբաժանում» անվանակարգերում ընտրվելու համար առավել լայն հնարավորություններ կլինեն:

Ամփոփելով ելույթը՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է, որ այս առարկայական խորհրդակցությանը ներկա են եղել նաև նորանշանակ քննիչները և շեշտել է, որ քննարկումը կարող է ուսուցողական լինել վերջիններիս համար՝ գիտակցելու, թե վերադաս ղեկավարությունը ինչ պահանջներ է առաջադրելու ենթակա անձնակազմին:

Возможно, это изображение помост и текст

Այս թեմայով

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտո... Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. վարչ... Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ին... Փորձում են ստեղծել վախի մթնոլորտ. ՀՅԴ Գյումրո... Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հ... «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթև... Շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ ... Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամ... Հարավային Կովկասի ժողովուրդները և ապագա սերու... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճա... «GAZelle» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթև... Մերկասառույցի պատճառով «Nissan Pathfinder»-ով... Արայիկ Հարությունյանը կոչ է անում անտեսել մեգ... Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ GULFOOD-2025 սննդի ցուցահանդեսին Հայաստանը նե... ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գո... Գյումրիում վախ բռնելու մինի օպերացիաների մեկն... Ինչո՞ւ են քաղաքացիներն իջեցվում ավտոբուսներից... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... Տղամարդու մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ... Հասարակական տրանսպորտն այս պահին չի աշխատում Քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթան... Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի ... ՏԿԵ նախարարը էներգետիկ համակարգի պատասխանատու... Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ... Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հա... Գյումրիի նախկին քաղաքապետը ազատ է արձակվել Հողամասի նկատմամբ վերականգնվել է Նաիրի համայն... Փոփոխություններ` «Ակադեմիական քաղաք» ծրագրին ... Կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գոր... Դեսպան Հակոբյանը Վահիդ Ջալալզադեի հետ քննարկե... Հայտնի է` ինչու են ձերբակալվել Գյումրու նախկի... Լոգանքի ընթացքում տաք ջրից վատացել է․ մանրամա... Հայտնի է Գյումրու ավագանու ընտրությունների օր... Իջևանի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահա... Շրի Լանկայում վեց փիղ է անկել ուղևորատար գնաց... 1 զոհ, 2 վիրավոր․ Սյունիքում բեռնատարը բախվել... Բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թի... Սիմոնյանը մասնակցել է Միջերկրածովյան խորհրդար... Երևանում կատարված ավազակությունը բացահայտվել ... Այսօր Հայաստանում ԵՄ առաքելության նոր մանդատի... Ասել, որ նախագահ Զելենսկին չունի ժողովրդավարա... Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Iveco» բե... 650 չօգտագործված կամ նյարդայնացրած սարք և $25... Քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ոլորտա... Ուկրաինայում խաղաղության հարցում Ֆրանսիան և ն... Ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2024 ... Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց տ... Նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լին... Մեքենան վարելու ընթացքում խոսելուց բացի կարդո... ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ... Վթար՝ Գորիս-Կապան ճանապարհին. 35-ամյա վարորդը... Քննարկվել են կրթության ապակենտրոնացմանը և կառ... 37 տարի առաջ սկիզբ դրվեց հայոց նորագույն պատմ... Վերին Լարս տանող ճանապարհի մի մասում վերականգ... Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով Վարորդների համար 9 բալը կդառնա 13, խիստ կլինե... Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդր... «Խոսրովի անտառ»-ի տարածքում կրկին արձանագրվել... Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվել... Կարևորվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջ... ԱԽ քարտուղարը՝ Ազգային անվտանգության ռազմավար... «Տատիկս անգամ չգիտեր՝ Լիլիթ Կարապետյանը դերաս... Վարդգես Գասպարին ձյան տակ պառկած բողոքում է Ս... Մեքենան ընկել է Աղստև գետը Ամեն փոսի վրա ողջ կառավարությունով գնալու ենք... Օգտակար խորհուրդներ՝ վարորդներին. ՀՀ ՆԳՆ-ն հր... «Range rover» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բ... Ալեն Սիմոնյանն Իտալիայի Պատգամավորների պալատի... ԱՀԿ-ն հայտարարել է Գազայում պոլիոմիելիտի պատվ... Բդեշխը պտի որոշի՞, թե՝ ինչ անի, սրանք կտրում ... Ուշադրություն․ դպրոցում գործարկվելու է էլեկտր... 16 բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգվ... Ճանապարհներին իրականացվում են ուժեղացված ծառա... ԼՂ-ից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ... Բա ո՞րտեղից էս գումարները, եթե թալանածը չենք ... «ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչների ... Կիրառվել է 128 վարչական տույժ, պետությանը հաս... Ամեն օր Թուրքիայում և Ադրբեջանում մշակվում է ... Ֆրանսիայի վարչապետը վեցերորդ անգամ հաղթահարել... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նոր նշանակում՝ քննչական կոմիտեում Կառավարության նիստ․ Ուղիղ Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղ... Աշտարակի տարածաշրջանում ձյան տեղումներ են և մ... Ալավերդի-Վանաձոր ճանապարհին «KIA»-ն շրջվել է․... ՊԵԿ-ը 2025 թվականի հունվարին ապահովել է 232.8... Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը,... Ի՞նչ ունենք այսօր. պարտված ու պառակտված Հայաս... Աստղագուշակ՝ փետրվարի 20-ի համար Հրշեջ-փրկարարները մարել են հացատանը բռնկված հ... Հստակեցվում են ազգային կինոնախագծերի պետական ... Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Սրտիկներ, մոմեր, փուչիկներ. ՔՊ-ականի արկածներ... Հարցումների արդյունքներով Սարիկը չորրորդն է․ ... Առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կ... Ինչո՞ւ էր Ռուսաստանի դեսպանի մեքենան մոտ երկո... Փարաքարի ընտրություններին քրեական միջադեպերն ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan