Մի ոտքով մտա ավտոբուս, 2 կանգառ հետո հայտնվեցի 2 ոտքի վրա. քաղաքացին՝ տրանսպորտի վիճակի մասին
Բոլորովին հարմար չի ավտոբուսում վճարելը. Մի կերպ մեջտեղի դռնից մի ոտքով մտա, մի 2 կանգառ հետո հայտնվեցի երկու ոտքի վրա, հետո մտածում եմ՝ ոնց հեռախոս փոխանցեմ չգիտեմ ուր, որ տոմս ստանամ, դուրս գամ: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, Երեւանի կանգառներից մեկում NEWS.am-ի հետ զրույցում նշեց մի կին:
«Առավոտյան ժամերին շատ դժվար է տեղ հասնել: Հաջորդ ավտոբուսին սպասելու իմաստ էլ չկա, որովհետեւ հաջորդն էլ է նույն վիճակով գալու»,-ասաց նա:
Անդրադառնալով ուղեվարձի թանկացմանը, կինը նշեց. «Ես ավելի շատ ծերերի համար եմ մտահոգված, որովհետեւ իրենք կես ժամ կանգառում սպասում էին կանգառներում, որպեսզի 50 դրամով երթեւեկեին, հիմա իրենց այդ հույսից զրկվեցին:
Այո, ավտոբուսներում լինում են միջադեպեր, ամեն մեկն իր մտածելակերպն ունի, մեկըճարում է, մեկը՝ ոչ»: