Քաղաքացին թույլ չի տալիս իրեն թալանել, բայց չեք ուզում դա հասկանալ․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է․
«Իշխանությունը ջղաձգումների մեջ է
Էս ի՞նչ վայնասուն եք կապել։ Թե բա՝ բոյկոտը ձախողվել ա... Դրա համար էլ երևի Նիկոլը ֆոկուսնիկ վիդեոներ ա նկարում, քաղաքապետարանն էլ նորանոր «միջոցներ» փնտրում։ Ինքնահռչակ կույր պետք է լինել չտեսնելու համար այն աղաղակող իրականությունը, որ բոյկոտն օր-օրի նոր թափ է հավաքում՝ անկախ ձեր աշխատակիցների ու որոշ վարորդների կողմից իրականացվող ակնհայտ սադրանքների։ Քաղաքացին թույլ չի տալիս իրեն թալանել, բայց չեք ուզում դա հասկանալ։
Իսկ թվային արձանագրումներով բոյկոտի պատկերը հետևյալն է. առաջին շաբաթն օրական վճարվել է միջինում 206.000 ուղևորութուն, իսկ երկրորդ շաբաթը դրանից 5000 քիչ՝ 201.000։
Պետք է անպայման տեմպը պահել, հայեր ջան, սրանք իրենց արդեն կորցրել են ու իրենց ամեն ապօրինի և անհեթեթ քայլ տալու է հակառակ էֆեկտ և լինելու է ի վնաս իրենց։
Էս նկարն էլ ստեղ՝ ի հիշեցում, որ քպ-ն միշտ էլ դաղալ է խաղացել»։