Մերձավանի կրակոցների դեպքով ևս մեկ անձ կալանավորվեց․ մանրամասներ

Մերձավանի կրակոցների դեպքով ևս մեկ անձ կալանավորվեց։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մերձավանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էին կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
ՀՀ Քննչական ծառայությունից ArmLur.am-ին տեղեկացրել էին, որ սկզբնական շրջանում Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեւական ժամանակ է՝ գյուղի տղաները մեքենան արագ վարելու հարցի շուրջ խնդիր են ունեցել։
Լրատվամիջոցին հայտնի էր դարձավ, որ մեքենան արագ վարել են գյուղում ու հայհոյախառը դիտողություն է արվել։ Արդյունքում, դիտողություն անող անձին պատժելու նպատակով գյուղի խանութի մոտ հավաքվել են մի խումբ տղաներ ու ծեծել իրար։
Այսքանով, ծեծը կուլ չեն տվել մյուս կողմի մասնակիցները․ զինված գնացել են հարց լուծելու, հնչել են կրակոցներ, որն էլ ճակատագրական է եղել միջադեպի մասնակիցներից մեկի համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։