31 զոհ․ Բոլիվիայում ավտոբուսն 800 մ բարձրությունից ընկել է անդունդը

Առնվազն 31 մարդ է զոհվել Բոլիվիայի Պոտոսիի դեպարտամենտում 800 մ բարձրությունից ավտոբուսի ընկնելու հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Կան նաև վիրավորներ. 10 չափահաս և 4 երեխա ծանր վիճակով հոսպիտալացվել է։
Ըստ La Razon պարբերականի՝ ոստիկանությունից հայտնել են, որ դեռ ոչ բոլոր զոհերի մարմիններն է հաջողվել դուրս բերել։ Աշխատանքը շարունակվում է, կատարվում է հետաքննություն։
Վթարի պատճառները դեռ պարզված չեն, սակայն ըստ իրավապահների՝ տվյալ տեղանքում բավական շատ են շրջադարձերը, և ավտոբուսի ընկնելու պատճառ կարող էր լինել արագության գերազանցումը։