Ի՞նչ է տեղի ունեցել Մակրոնի՝ Ուկրաինայի հարցով արտահերթ գագաթնաժողովում

Եվրոպական երկրների ղեկավարները վիճել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրում է Financial Times-ը։
«Եվրոպացի առաջնորդների միջև կոնֆլիկտ է սկսվել՝ կապված արտակարգ հանդիպման ժամանակ Ուկրաինա զորքեր ուղարկելու հետ, որի նպատակն է միասնական դիրքորոշում ձեռք բերել Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ բանակցություններին պատասխանելու հարցում»,- ասվում է հոդվածում։
Հոդվածում նշվում էր, որ Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Իսպանիան դեմ են արտահայտվել իրենց զինված ուժերը Ուկրաինա ուղարկելուն։
Մակրոնի նախաձեռնությամբ երկուշաբթի օրը Փարիզում տեղի ունեցավ մի քանի եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողով՝ քննարկելու Ուկրաինան և Եվրոպայում անվտանգությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ դիրքորոշումը, ներառյալ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վերջին բանակցությունները:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր զորքերը ուղարկել Ուկրաինա՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար։