Պոգբան կարող է նախկին ակումբ վերադառնալ

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է նորից պայմանագիր կնքել Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Manchester Evening News-ի լրագրող Ռիչ Ֆեյը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» կարող են կարճաժամկետ պայմանագիր առաջարկել կիսապաշտպանին, որը ազատ գործակալի կարգավիճակում է անցած դեկտեմբերից։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 29-ին Պոլ Պոգբան չորս տարով որակազրկվել էր դոպինգի պատճառով։ Ավելի ուշ ֆրանսիացու որակազրկման ժամկետը կրճատվեց։ Խաղացողի արգելքը մրցումներին մասնակցելու համար լրանում է 2025 թվականի մարտի 10-ին։
Պոլ Պոգբան արդեն երկու անգամ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ 2009 թվականի հուլիսին «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց այն ժամանակվա 16-ամյա խաղացողին «Լե Հավրից»։ 2012 թվականի օգոստոսին Պոգբան տեղափոխվեց «Յուվենտուս», իսկ չորս տարի անց վերադարձավ անգլիական ակումբ 105 միլիոն եվրոյի դիմաց։