Երևանում այրվել է վագոն-տնակ․ կա տուժած

Փետրվարի 17-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցում վագոն-տնակ է այրվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշ թաղամասի տներից մեկի բակում գտնվող վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։47-ին, մարվել՝ 22:24-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 35 քմ)՝ գույքով:
Տուժած Գ․ Թ․-ին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։