Ֆրանսիայի արտգործնախարարը դեմ է Ռուսաստանի վերադարձին G8 ձևաչափով

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն համաձայն չէ Ռուսաստանի մասնակցությամբ G8 ձևաչափին վերադառնալու գաղափարին։ Այս խոսքերը քաղաքական գործիչն ասել է կիրակի՝ փետրվարի 16-ին, ֆրանսիական LTI հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Այսօր դա աներևակայելի է»,- ասել է Բարրոն: Նրա խոսքով՝ G7-ը միավորում է «ամենամեծ և ամենազարգացած դեմոկրատական երկրները», իսկ Ռուսաստանը «ավելի ու ավելի քիչ է իրեն դրսևորում որպես ժողովրդավար»։
Միևնույն ժամանակ, ըստ Բարրոյի, չի կարելի բացառել Մոսկվայի մասնակցությամբ G8-ի ձևաչափին վերադառնալու հնարավորությունը, եթե Ուկրաինայում «արդար և տևական խաղաղություն» հաստատվի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի մասնակցությամբ G8 ձևաչափին վերադառնալուն։ Մոսկվան արդեն եղել է G8-ի անդամ 1997-2014 թվականներին: ՌԴ-ին Ղրիմի միացումից հետո ասոցիացիան շարունակել է աշխատանքը G7 ձևաչափով։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նույնպես դեմ է արտահայտվել Թրամփի առաջարկին։ Նա նշել է, որ «եթե մենք բոլորս վերադառնանք խաղաղության ուղի, և ագրեսիայի այս քաղաքականությունը փոխվի, դա կնշանակի, որ մենք կարող ենք վերսկսել համագործակցությունը տարբեր ոլորտներում»։