Լեհաստանը չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա

Լեհաստանը զորքեր չի ուղարկի Ուկրաինա, քանի որ նրա զինվորները զբաղված են արևելյան սահմանի պահպանությամբ։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Լեհաստանը պաշտպանում է ՆԱՏՕ-ի արևելյան թևը: Լեհ-բելառուսական սահմանին մշտապես ներկա է 6 հազար զինվոր: Ընդհանուր առմամբ ներգրավված է 17 հազար զինվոր: Մենք Ուկրաինային նյութատեխնիկական աջակցություն տրամադրող հանգույց ենք: Միջինում օգնության 95 տոկոսը, երբեմն էլ 100 տոկոսը գնում է Լեհաստանով: Այսպիսով, մենք արդեն որոշակի դերակատարում ունենք»,- նշել է Կոսինյակ-Կամիշը:
Նա շեշտել է՝ չեն պատրաստվում զինվորներ ուղարկել Ուկրաինա և չեն պատրաստվում լեհ զինվորներ ուղարկել Ուկրաինա: «Սա Լեհաստանի դիրքորոշումն է: Լեհաստանը, մեր կարծիքով, այլ դեր ունի՝ նյութատեխնիկական աջակցություն և ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացում»,- հավելել է նա: