Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Series A մրցաշարում

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Series A պաշտոնական մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայից։
«Հայկական կարատեի բարձր նվաճումները շարունակվում են։ Կիպրոսի Լառնակա քաղաքում փետրվարի 14-16-ին տեղի ունեցած՝ WKF Karate1 Series A - Larnaca 2025 պաշտոնական մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթելով 5 մենամարտ՝ -75կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը։
Նշենք, որ Series A մրցաշարում Հայաստանն առաջին անգամ է մեդալ նվաճում։
Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր ձեռքբերումներ»,- ասվում է հաղորդագրությունում։