Վրաստանում իշխող քաղաքական ուժը մտադիր է քրեական օրենսգրքում վերականգնել հայրենիքի դավաճանության մասին հոդվածը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր է հայրենիքի դավաճանության մասին հոդվածը վերադարձնել քրեական օրենսգիրք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Մեր որոշմամբ՝ Ազգային շարժման կողմից ժամանակին հանված պետական դավաճանության մասին հոդվածը կավելացվի Վրաստանի Քրեական օրենսգրքում, իսկ ավելի ճիշտ՝ կվերականգնվի», - ասել է Մդինարաձեն խորհրդարանական մեծամասնության նիստին հաջորդած ճեպազրույցում։