«Դեպի Եվրատեսիլ 2025» նախագծի ժյուրիի կազմը և քվեարկության արդյունքները

Առաջին ալիքը հայտնում է «Դեպի Եվրատեսիլ 2025» նախագծի ժյուրիի կազմը․
Միջազգային ժյուրի
- Ստեֆանո Կարակոտչ – SONY MUSIC ENTERTAINMENT ITALY արտիստների պրոմո տնօրեն
- Ալեքսանդրա Ռեդե Ամիել – Ֆրանսիայի Հանրային հեռարձակողի ժամանցային ծրագրերի տնօրեն, պրոդյուսեր
- Սերխիո Խաեն – Բեմադրող ռեժիսոր (Իսպանիա)
- Ֆելիքս Բերգսոն – «Եվրատեսիլ» երգի մրցույթում Իսլանդիայի պատվիրակության ղեկավար, պրոդյուսեր
- Նիկոլայն Ռեֆսինգ – Ռեժիսոր, պրոդյուսեր (Դանիա)
- Նաթիա Մշվենիերաձե – «Եվրատեսիլ» երգի մրցույթում Վրաստանի պատվիրակության ղեկավար, պրոդյուսեր
- Ջուլիան Գուտիերեզ – Բեմադրող ռեժիսոր (Ֆրանսիա)
Հանրային հեռուստաընկերության ժյուրի
- Հովհաննես Մովսիսյան - Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն
- Տիգրան Վիրաբյան - Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ - գլխավոր պրոդյուսեր
- Դավիթ Բաբախանյան -«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն
- Արամ Սուքիասյան - Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ
- Արթուր Եզեկյան - «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր - նախագահ
- Դավիթ Ծերունյան - «Դեպի Եվրատեսիլ» նախագծի պրոդյուսեր, Եվրատեսիլի պատվիրակության ղեկավար
- Անուշ Տեր-Ղուկասյան - Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր
«Դեպի Եվրատեսիլ 2025» նախագծի քվեարկության արդյունքները՝ կից նկարներում։