Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններն Էր Ռիադում կանցկացվեն առանց երրորդ երկրների մասնակցության

Ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք տեղի կունենան փետրվարի 18-ին Էր Ռիադում, կանցկացվեն առանց երրորդ երկրների մասնակցության։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առայժմ, այս համատեքստում, մենք խոսում ենք երկկողմ բանակցությունների մասին: Մենք, ըստ էության, այդ նպատակով թռչում ենք Էր Ռիադ»,- ասել է Ուշակովն Առաջին ալիքի եթերում՝ պատասխանելով ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների կոնֆիգուրացիայի մասին հարցին։
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցություններին ռուսական կողմը կներկայացնեն Ուշակովը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։