Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից:
«Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝
- Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները,
- մինչև 8 տարեկան երեխաները,
- ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները,
- ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք,
- ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,
- 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր:
- Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս հետևյալ քաղաքացիները կարող են օգտվել սահմանված արտոնություններից․
- Ուսանողներ– 15% զեղչ
- 63 տարին լրացած կենսաթոշակառուներ – 30% զեղչ
- Անապահովության նպաստառուներ – 20% զեղչ
- Դպրոցականներ – 20% զեղչ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից: