Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։