Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Այսօր մահացած զինվորի դեպքը եղել է զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում վեճ է եղել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների հանաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սեւակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել, վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված ու արդյունքում այդ վեճից հետո՝ այսօր զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։
Ի՞նչ կապ ունեն այս դեպքերը միմյանց հետ՝ դժվար է ասել։ Հուսանք հարցերի պատասխանը կտա Նախաքննական մարմինը՝ քննություն իրականացնելու արդյունքում։
Ավելի վաղ ArmLur.am-ի հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նշել էին, թե դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: