Թուրքիայում աշխատանքից ազատել են դատախազի, ով վճիռ էր կայացրել, որ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել պատգամավորների զավակների նկատմամբ
Թուրքիայում աշխատանքից ազատվել է Զակարիա Օզ դատախազը, ով հրաման էր արձակել, որ հարկավոր է ձերբակալել պատգամավորների զավակներին: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Համաձայն տեղեկության նրան նաև ազատել են երկրում բարձր աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալի հետաքաննության աշխատանքից:
Ավելի վաղ Թուրքիայի Գերագույն խորհուրդը վարույթ էր սկսել 5 դատախազների,այդ թվում նաև Զակարիա Օզի նկատմամբ, որոնք վճիռ էին կայացրել. որ հարակավոր է ձերբակալել բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների զավակներին:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ, Անկարայում անցկացրած հատուկ օպերացիայի ժամանակ ձերբակալել էին մի քանի տասնյակ մարդու, որոնց թվում եղել են հայտնի գործարարներ և մի քանի նախարարների զավակներ: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրրվել կոռուպցիայի, մաքսանենգության և թմրամիջոցների վաճառքի մեջ: