39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Ամոջ գյուղի 39-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց։
Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները և Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 39-ամյա տղամարդու բնակության վայր։ Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը իրավապահներին է ներկայացրել 15 փաթեթ՝ լցված մոտ 40 գրամ մարիխուանայով և մոտ 61 գրամ կանեփի սերմերով։ Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է այգում աճեցրած կանեփից, իսկ սերմերը պահել է հետագայում ցանելու նպատակով։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: