Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել

Դատական կարգադրիչների ծառայության պետ Արման Ցոլակյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ազատումը կապ ունի որոշակի քրեական վարույթների հետ, իսկ թե նա ինչ կապ ունի այդ վարույթների հետ, կհայտնենք առաջիկայում։
ԲԴԽ-ից ի պատասխան ArmLur.am-ի տեղեկությունների հայտնեցին. «Նման բան չկա, պարզապես Դատական կարգադրիչների ծառայության պետը անձնական պատճառներից ելնելով աշխատանքից ազատման դիմում է գրել»։