«Փեթակի» խաչմերուկում բախվել են «Chevrolet Cruze»-ն ու «Nissan X-Terra»-ն. մանրամասներ

Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են 21-ամյա Սեդրակ Ա․-ի վարած «Chevrolet Cruze» և 34-ամյա Համլետ Վ․-ի վարած «Nissan X-Terra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։