Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝ փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-22-ը սպասվում է ձյուն, 20-ի գիշերը, 21-ի ցերեկը՝ ինտենսիվ:
Հանրապետության տարածքում՝ փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, փետրվարի 20-22-ը աստիճանաբար և՛ գիշերը, և՛ ցերեկը կնվազի 10-14 աստիճանով։