Բաքվում դատվում է Հայաստանը. Ռոբերտ Քոչարյան

«Այսօր Բաքվում դատվում է նաև Հայաստանի Հանրապետությունը»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նաագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով Արցախի ռազմաքաղաքական նախկին ու ներկա ղեկավարների նկատմամբ ընթացող դատավարությանը։
Նա նկատեց՝ հիշո՞ւմ են ներկաները, թե ինչ հայտարարություններ էին հնչում Հայաստանում Հռոմի ստատուտին միանալուց։
«Հեսա կդատենք Ալիևին, մյուսներին էթնիկ զտման համար։ Վերջում պարզվեց, որ այս ամեն ինչը պետք էր, որ Ռուսաստանի նախագահը չկարողանա գալ Հայաստան։ Հիմա այնտեղ դատվում է Հայաստանը։ Իրենք ամեն ինչ անելու են, որ այդ դատական որոշումներով ցույց տան, որ ինչ եղել է Ղարաբաղում, ղարաբաղցիք կապ չունեն, որ դա ինքնորոշման հարց չէր, որ դա էն գլխից Հայաստանն է այս ամենը սարքել Ադրբեջանի գլխին։ Սա են չէ՞ անում, չե՞ք տեսնում Արայիկ Հարությունյանի որոշ հայտարարություններ։ Եթե Հայաստանում չեն հասկանում, որ սա պրոբլեմ է առաջին հերթին Հայաստանի համար, ի՞նչ ասեմ։ Սա պրոբլեմ է, իրենք ուզում են խաչ քաշել ինքնորոշման իրավունքի վրա։ Եթե նկատել եք, այս դատախազների հայտարարությունների մեջ, ով կա՞ Հայաստանից, ես եմ և երրորդ նախագահը։ 2008-ից ես չկայի, իսկ 2018-ից եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ կատարվել է Ղարաբաղում, եղել է Հայաստանի մասով իր մասնակցությամբ։ Իր անունը չկա։ Ինչո՞ւ չկա, հարց չի՞ առաջանում։ Ինձ մոտ առաջանում է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ դատը Հայաստանի դեմ է, իսկ իշխանություններն ի պաշտոնե պետք է պաշտխանեն Հայաստանի շահերը։
Մանրամասները՝ տեսանյութում։