Նոր Հաճնում Արցախից բռնի տեղահանված տղամարդուն կախված են գտել

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նոր Հաճնում ինքնասպան եղած արցախցու մարմին է հայտնաբերվել։
Վերջինս 1937 թվականին ծնված Լ. Հ․-ն է, որը, ըստ նախնական վարկածի, շենքի բակի զրուցարանում, տանիքից կախվելով, ինքնասպան է եղել։
Նա Արցախից բռնի տեղահանված էր ու որդուն կորցրել էր պատերազմում։