Նույնիսկ իմ ստվերի մասին էին բավական հաճախ խոսում. Ռոբերտ Քոչարյան.

«Կարծիք էր հնչում հաճախ մամուլում, որ իմ ակտիվությունը խանգարում է որոշ մարդկանց քաղաքական դաշտում։ Ես համաձայն չէի այդ թեզի հետ, բայց որոշեցի այդ հնարավորությունն ուրրիշերին տալ, որ կայանան, դրսևորվեն»,-ասուլիսի մեկնարկին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կանխելով հնարավոր հարցերը, թե ինչո՞ւ վաղուց նման ձևաչափով հանդիպում չէր ունեցել լրագրողների հետ։
«Բայց ի՞նչ եղավ։ Ես չէի խոսում, իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավական հաճախ խոսում։ Եվ հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ։ Այս էր իրավիճակը»,-ասաց Ռ. Քոչարյանը՝ ավելացնելով, որ այսօր կա մի մեծ զանգված, որը սպասում է իր խոսքին։
Նա նաև հրապարակային խոսքով հանդես գալու երկրորդ պատճառ նշեց. «Մի պահ մտածեցի վարչապետին թողնել մեն-մենակ իր ընտրազանգվածի հետ»։