Բարի գալուստ իմ աշխարհ․ Տոտենհեմի մարզիչը՝ Ամորիմին

«Տոտենհեմի» մարզիչ Էնջ Պոստեկոգլուն նշել է նմանատիպ խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդում» և իր թիմում։
Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում լոնդոնյան թիմը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (1-0):
«Ամորիմը ստիպված էր ֆուտբոլիստներին իրենց համար անսովոր դիրքերում կիրառել և երիտասարդներին պահել պահեստայինների նստարանին: Բարի գալուստ իմ աշխարհ: Սա ընդամենը մեկ հանդիպում էր․․․ փորձեք դա անել երկու ամիս:
Բայց ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր լավն էր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է «Տոտենհեմի» մարզիչին Goal-ը։