Սուրբ Սարգսի տոնի առիթով 22 գնդերեց պարգևատրվել է

22 գնդերեցներ Սուրբ Սարգսի տոնի առիթով պարգեւատրվել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Տասը տարի անընդմեջ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունենում զինծառայողների և գնդերեցների պարգևատրման ու խրախուսման արարողություն:
Այս տարի առաջնորդարանը հյուրընկալել է Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանին ու գնդերեցների: