Շոշափվել են հայ-կիպրական հարաբերություններին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներ

Կիպրոսում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Նիկոսիա այցելության ավարտին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Կիպրոսի Հայոց Առաջնորդարանում հանդիպեց Կիպրոսի Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանեանի հետ։
Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը և Կոմիտաս Արք. Օհանեանը շոշափել են Կիպրոսի հայ համայնքին, հայ-կիպրական հարաբերություններին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներ։ Կաթողիկոսական փոխանորդը իր օրհնությունը և բարեմաղթանքներն է փոխանցել դեսպան Տիգրան Մկրտչյանին։