Կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել կնոջ հետ, հարվածներ հասցրել նրան

Արսեն Հ․-ին մեղադրանք է առաջադրվել իր մերձավոր ազգական (կին) Աննա Ն․-ի հետ վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեռական հարաբերություն ունենալու համար։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել 2024 թվականի փետրվարի 21-ին և մակագրվել դատավոր Հայկ Պետրոսյանին։
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նշվում է, որ Արսեն Հ․-ը և Աննա Ն․-ն 2023թ-ի հունվարի 15-ից սկսել են շփվել և ըներություն են արել, իսկ արդեն մարտ ամսվա կեսերից Արսեն Հ․-ի առաջարկությամբ տեղափոխվել ու համատեղ բնակվել են Արարատի մարզի բնակարաններից մեկում, որի ընթացքում էլ փաստացի վարել են ամուսնական կյանք և ունեցել են սեռական հարաբերություններ:
2023 թվականի մայիսի 18-ին նշված անձինք բնակարանի խոհանոցում նախաճաշել են, որի ընթացքում էլ միասին ալկոհոլ են օգտագործել:
Ապա Արսեն Հ․-ը սկսել է ձեռքերով հպվել Աննա Ն․-ի ոտքերին, կրծքերին, ինչի կապակցությամբ կինը հայտնել է, որ դադարեցնի, չի ցանկանում, որ տղամարդը դիպչի իրեն:
Այնուհետև Աննա Ն․-ը գնացել է ննջասենյակ, որտեղ Արսեն Հ․-ը մերժում ստանալուց հետո նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու նպատակով բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, այն է՝ նախ հրել ու գցել է մահճակալին, ապա բռնուցքով հարվածներ է հասցրել նրա գլխին, ձեռքին, ձախ աչքին, ծնոտին, ապա Աննա Ն․-ի կամքին հակառակ համբուրել է նրան, հանել է նրա հագին առկա հագուստները և բնական եղանակով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Վերը նշված գործողությունների արդյունքում էլ Աննա Ն․-ի առողջությանը պատճառվել է թեթև մարմնական վնասվածքներ։
Կայացել են մի քանի դատական նիստեր, հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 19-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: