Իրանում ՀՀ դեսպանը ներկա է եղել վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի համերգին

Դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը ներկա են գտնվել «Ֆաջր» 40-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում հանդես եկող Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի համերգին: Այդ մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառման ընթացքում Թևանյանը բլուլի, դուդուկի, շվիի և դաշնամուրային կատարումներով հանդիսատեսին է ներկայացրել հայկական և իրանական ազգային ու ժողովրդական երաժշտության նմուշներ: