Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն․ կան վիրավորներ

Փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion» մակնիշի և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: