Կանադայում գրանցվել է թռչնագրիպից մահացության առաջին դեպքը
Կանադայի առողջապահության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները հաստատել են Հյուսիսային Ամերիկայում H5N1 թռչնագրիպից մահացության առաջին դեպքը: Այս մասին հայտնում է BBC-ին:
Փոխանցվում է, որ վիրուսից մահացած մարդը բնակվել է կանադական Ալբերտա նահանգում և վերջերս մեկնել էր Պեկին:
Առողջապահության նախարար Ռոնա Ամբրոզը հայտարարել է, որ դա առանձին դեպք է՝ նշելով, որ ռիսկը բնակչության համար ընդհանուր առմամբ ցածր է:
Մահը վրա է հասել հունվարի 3-ին և գրիպի առաջին ախտանշանները հայտնվել էին դեկտեմբերի վերջին՝ Պեկինից Վանկուվեր թռիչքի ժամանակ՝ նշել են պաշտոնյաները