Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 15-ին՝ ժամը 21։55-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին՝ ժամը 02:00-ին:
Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ):
Տուժածներ չկան։