Աշխատում ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տարբերակների վրա, սակայն որոշումը կկայացնի Թրամփը. Քելոգ

Ուկրաինայի դաշնակիցներն այժմ աշխատում են անվտանգության երաշխիքների տարբերակների վրա, սակայն վերջնական որոշումը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը:
Նրա խոսքով՝ Մյունխենի համաժողովին իր մասնակցության պատճառներից մեկը դաշնակիցների հետ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների քննարկումն է: Դրանից հետո Քելոգը կվերադառնա ԱՄՆ և այդ գաղափարները կներկայացնի Թրամփին։
«Մենք պետք է նրան տարբերակներ տանք։ Ոչինչ չի կարելի մերժել։ Այսօր դեռ դիտարկվում են բոլոր տարբերակները: Կարևոր է, որ նախագահն ինքը դրա հիման վրա որոշում կայացնի»,- ասել է Քելոգը։