Նորագավիթում կյանքից զրկված 26-ամյա Մհերի մեքենայի վրա պայթուցիկ է եղել,հետապնդել են. ողբերգական դեպքից առաջ ինչ է կատարվել
![](/timthumb.php?src=disc/13-02-25/0563cb80fcfaa7104afb1609c5a2b5ab.jpg&w=450)
Քրեական բարքերը շարունակում են խորանալ մեր հասարակության մեջ որքան էլ որ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ամբիոններից հայտարարում է քրեական ենթամշակույթի անթուլատրելիության մասին:
ArmLur.am լրատվականը հերթական ահազանգերն է ստանում Նորագավիթ վարչական շրջանից: Իսկ ինչն է խնդիրը:
2024 թվականի հունիսի 13-ին Նորագավիթի նույնանուն՝ Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մհեր Խաչատրյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր զինված են եղել ատրճանակով և ինքնաձիգով, իսկ դեպքի վայրում գտնված և ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձինք՝ կացնով և մահակներով։ Ակնհայտ է, որ այս սպանությունը ունեցել է նախապատմություն, սակայն իրավապահները չեն կարողացել ժամանակին տիրապետել օպերատիվ իրավիճակին, կանխել ու նախականխել հնարավոր հանցանքը:
ArmLur.am-ին նորագավիթցիները այս ուշագրավ դեպքի մասին ահազանգեցին, որ սպանված Մհեր Խաչատրյանի շուրջ առեղծվածային իրադարձություններ են ծավալված եղել: Մասնավորապես մինչ սպանությունը Մհեր Խաչատրյանը վիճաբանել է 140 դպրոցի ուսուցիչ Դովլաթյանի թոռ Արթուրի հետ ու դանակահարել են նրան, սակայն գործը չի հասել իրավապահներին:
Դեպքից առաջ Մհեր Խաչատրյանի մեքենայի վրա գազ տեղադրելուց հետո Մհերը Խաչատրյանը նկատել է, որ մեքենայի վրայից պոկված դետալ կա: Ավելի ուշ պարզել է, որ այդ դետալը պայթուցիկ սարք է: Անգամ Նորագավիթում հիշում են, որ Մհերը մշտապես եղել է զինված, քանի որ մտերիմներին բացատրել է, թե իրեն հետևում են ու ցանկանում վնասել: Նաև դրա համար է, որ նրա ընկերները ուղեկցել են Մհերին, դուրս գալուց է առաջ ստուգել են տարածքը՝ հասկանալու՝ հետեւողներ կան, թե՝ ոչ:
Ըստ ամենայնի, նա շատերի կորորդին է մնացած եղել:
ArmLur.am-ին զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ դեպքից առաջ Մհերը մեքենան տարել է նորոգելու Նորագավիթում Էրիկի ու Դավոյի մոտ, ովքեր մեքենայից նորոգման ժամանակ հայտնաբերել են նրա մեքենայում նաև տեղեկություններ հավաքագրող սարքեր: Դեպքի մասին տեղյակ են եղել Մհերի ընտանիքի անդամները հորեղբոր որդիները եւ ընկերները ինչպես նաեւ քույրը: Իսկ թե ինչու իրավապահները ոչինչ չեն արել, իրենց անպատժելիությամբ նպաստելով ևս մեկ հանցանքի, բարդ է ասել: Բայց փաստ է, որ մեկի կյանքը խլվեց, մյուսինը՝ սպանողինը, խեղվեց անպատժելիության հետեւանքով:
Ու այսօր իրավապահ մամիրները կենտրոնացել են ու քննում են մեքենան արագ քշելու հանգամանքից առաջացած վեճի վրա , մինչդեռ պատմությունը խորը արմատներ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում։