Իսլամ Մախաչևն ասել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան առանց UFC-ի երկրորդ տիտղոսի
![](/timthumb.php?src=disc/13-02-25/72403018b43d12d9151df32374bc5657.jpg&w=450)
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն (մինչև 70 կգ) ռուս Իսլամ Մախաչևը հայտնել է, որ մտադիր չէ կարիերան ավարտել առանց երկրորդ տիտղոսի:
«Ես չեմ ուզում ավարտել կարիերան, քանի դեռ երկրորդ տիտղոսը չեմ նվաճել: Եվ իրականում կարևոր չէ, թե որ քաշով», — Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Մախաչևը «All on Match» հաղորդաշարի եթերում:
Իսլամ Մախաչևը 33 տարեկան է։ Նա որպես պրոֆեսիոնալ խառը մենամարտի մարտիկ իր նորամուտը նշել է 2010 թվականին, իսկ UFC-ում հանդես է գալիս 2015 թվականից։