Ակցիա․ երիտասարդները Տիգրան Ավինյանի համար 50 դրամանոցներ են հավաքում. Ուղիղ
Երիտասարդական մետրոյի մոտակայքում «Չենք վճարելու» նախաձեռնությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար դրամահավաք է անում: Նախաձեռնությունը հորդորում է քաղաքացիներին 50 դրամ վճարել՝ օգնելու քաղաքապետ Ավինյանին. «Մենք դրամահավաք ենք իրականացնում՝ սիմվոլիկ 50 դրամանոցներով և այլ մետաղադրամներով, որպեսի ցույց տանք, որ չնայած տրանսպորտային սակագները անհիմն են, մենք շատ բարեգութ ենք, կարեկցում ենք քաղաքային իշխանություններին: Նաև այս ձև ենք ցույց տալիս, որ դեմ ենք այս անհիմն թանկացումներին:
Աջակցենք մեր քաղաքապետին, որպեսզի նա կարողանա գոյատևել և կախված չլինի մնացած համաքաղաքացիների գրպանից»: