Շրի Լանկայի 22 մլն բնակչությունը կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
![](/timthumb.php?src=disc/13-02-25/b9c75c5bfa88776349b163d3036877bb.jpg&w=450)
Շրի Լանկայում մի քանի օր է՝ ջանում են աստիճանաբար վերականգնել էլեկտրաէներգիայի ազգային ցանցն այն բանից հետո, երբ հանգստյան օրերին կապիկը համատարած անջատել էր հոսանքը՝ խաթարելով կղզու 22 միլիոն բնակչության էլեկտրաէներգիայի մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Երկրի էներգետիկայի նախարար Կումարա Ջայակոդիի խոսքով՝ «կղզու ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել Պանադուրայում գտնվող ենթակայաններից մեկի էլեկտրահաղորդման գծերի վրա կապիկի ընկնելու պատճառով»։
Առայժմ մանրամասներ չկան այն մասին, թե արդյոք կապիկը ողջ է մնացել միջադեպից հետո:
Կղզու էլեկտրամատակարարումը պետք է վերականգնվի փուլերով՝ սկսած բուժհաստատություններից և ջրի մաքրման կայաններից։
Հատկանշական է, որ դեպքի առնչությամբ հրապարակված հոդվածներից մեկում նշվում է, որ փորձագետները տարիներ շարունակ իրար հաջորդող կառավարություններին կոչ են արել արդիականացնել երկրի էլեկտրացանցերը՝ զգուշացնելով հնարավոր անջատումների մասին: